Մարդկանց միայն 2%-ն է կարողանում լուծել Էյնշտեյնի հանելուկը. իսկ դու կարո՞ղ ես

Ասում են՝ Ալբերտ Էյնշտեյնն այս հանելուկը հորինել է, երբ նա դեռ շատ երիտասարդ էր։
Տարբեր աղբյուրների համաձայն՝ մարդկանց միայն 2%-ն է ընդունակ լուծել այն։
Einstein gif
Ինչևէ, կարծում ենք, իրականում 2 տոկոսից ավելի շատ մարդիկ են ընդունակ այս խնդիրը լուծել։
ԷՅՆՇՏԵՅՆԻ ԽՆԴԻՐԸ
Փողոցի մի մայթին հերթականությամբ կանգնած են հինգ տուն՝ ամեն մեկը մի գույնի: Յուրաքանչյուր տանն ապրում է մեկական մարդ, ու բոլորը տարբեր ազգության են: Յուրաքանչյուր բնակիչ նախընտրում է առանձնահատուկ ծխախոտ, խմիչք և ունի իր ընտանի կենդանին (բոլորի մոտ տարբեր են, հանընկնումներ չկան):
ՀԱՐՑ
Ո՞ւմ մոտ է ապրում ձուկը, եթե.
  1. Անգլիացին ապրում է կարմիր տանը։
  2. Շվեդը շուն է պահում։
  3. Կանաչ տանը սուրճ են խմում։
  4. Դանիացին թեյ է խմում։
  5. Կանաչ տունը գտնվում է սպիտակի ձախ հարևանությամբ։
  6. «Pall Mall» ծխողը թռչուններ է պահում։
  7. Դեղին տանը «Dunhill» են ծխում։
  8. Կաթ են խմում դրա հարևան տանը։
  9. Նորվեգացին ապրում է առաջին տանը։
  10. «Marlboro» ծխող մարդն ապրում է կատվի տիրոջ հարևանությամբ։
  11. «Dunhill» ծխողի տունը ձի պահողի տան հարևանությամբ է։
  12. «Winfield»-ի սիրահարը գարեջուր է խմում։
  13. Գերմանացին «Rothmans» է ծխում։
  14. Նորվեգացին ապրում է կապույտ տան հարևանությամբ։
  15. Ով «Marlboro» է ծխում, ապրում է ջուր նախընտրողի հարևանությամբ:
ՀՈՒՇՈՒՄ
Խնդիրը լուծելու համար այսպիսի աղյուսակ կազմեք, այնուհետև պարզապես փորձեք լարել ուշադրությունն ու աշխատացրեք տրամաբանությունը։
 Պատասխանը՝  (նայիր միայն խնդիրը լուծելուց հետո)
Null
Գերմանացու մոտ
Նյութի աղբյուրը՝ այստեղ։

Share